Ավարտական փուլ թևակոխող Վեյկ-ան-Զեեի գերմրցաշարում շարունակում է փայլու հանդես գալ շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով մեկնարկային չորս ոչ-ոքիներից հետո զարգացրել է տիեզերական արագություն ու յոթ միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարը: Նրանից կես միավորով հետ է մնում ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան: Այս երկուսն են համարվում մրցաշարի հավանական հաղթողը: Իհարկե, գերապատվությունը տրվում է նորվեգացուն:
Այսօր Կառլսենի մրցակիցը կլինի մրցաշարի միակ կին ներկայացուցիչ Հոու Յիֆանը, Կարուանայինը՝ Շահրիյար Մամեդովը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ